Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած մի շարք օրինագծեր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:47 , 30 Մայիս 2017

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին և հարակից նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 55, դեմ 25,

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց 87 պատգամավոր, ձեռնպահ և դեմ քվեարկողներ չեղան:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Միաձայն ընդունվեց նաև «Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 89 պատգամավոր:

«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին և հարակից օրենքի նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 58, դեմ՝ 11 պատգամավոր, ձեռնպահ՝ 19 պատգամավոր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հաստատվել են ՀՀ կառավարության 2018 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը

Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել մշտապես տեսադաշտում պահել բնակչության սոցիալական խնդիրները

Ֆինանսների նախարարը Նախագահին զեկուցել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքներն ու ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքները