Invalid username or password
ՀՀ ազգային ժողովը երկարատև քննարկումներից հետո ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: b4b.am-ի հաղորդմամբ մայիսի 8-ի նիստում նախագծին կող քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 1:
Քվերակությունից առաջ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեցին, որ խմբակցությունները դեմ են քվեարկելու նախագծին:
Կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները`
Արտաքին գործերի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արդարադատության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերինախարարություն
Կրթության, գիտության և մշակույթինախարարություն
Բնապահպանության նախարարություն
Առողջապահության նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությաննախարարություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարությանփոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերիգլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետիաշխատակազմում: Հանձնակատարը կլինիվարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետհարաբերություններում եւ վարչապետի անունիցկհամակարգի կառավարության աշխատանքներըսփյուռքի հետ հարաբերություններում: ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքումփոփոխություններ և լրացումներ կատարելումասին օրենքի նախագծի և կից ներկայացվածնախագծերի փաթեթի առաջին ընթերցմանը ևս դեմ էին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:
Դիտումներ 429
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: