Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Վերադարձ լուրերի բաժին

14:33 , 14 Ապրիլ 2018

Այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ պաշտոնական կայքից։

Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը:

Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխատավարձերը Հայաստանում` նոր մեթոդաբանությամբ

Վիճակագրական կոմիտեն 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի

Ինչու կառավարությունը գերադասեց չխոսել միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին

ՀՀ կառավարության՝ երեքշաբթի օրվա նիստում հասատվել է մի կարևոր փաստաթուղթ, որի մասին հանրությունը չիմացավ։

Ինչու է թուլացել տնտեսական ակտիվության աճը

2018թ. մայիսին՝ 2017թ. մայիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 5.4%-ով։ Իսկ հունվար-մայիսին՝ նախորդ տարվա հունվար մայիսի համեմատ, աճը 8.6% է։