Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ հանձնաժողովի նախագահը գոհ չէ հանքարդյունաբերության հարցով հանձնաժողովի աշխատանքի տեմպից

Վերադարձ լուրերի բաժին

11:53 , 11 Մայիս 2020

B4b.am-ը հայտնում է, որ ՀՀ ազգային ժողովի «Իմ քալը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կարծում է, թե Մետաղական հանքարդյունաբերության քննիչ հանձնաժողովը կենտրոնացած է ավելի շատ ոչ թե ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտի, այլ առանձին ընկերությունների վրա: Թունյանը նման տեսակետ հայտեց ԱԺ մայիսի 11-ի նիստում հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկմանը:

Նա ընդգծեց, որ ինքը ևս հանձնաժողովի անդամ է: Պատգամավորը հաև հիշեցրեց, որ երբ քննարկել են հանձնաժողովի կազմը որոշելու հարցը, ինքը մի քանի հարցադրումներ է հնչեցրել: «Մասնավորապես, հարցադրում եմ հնչեցրել, թե արդյոք ունենալո՞ւ ենք այնքան մասնագիտական ռեսուրսներ, որպեսզի կարողանանք այդ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները պատշաճ ուսումնասիրել: Կարող եմ ասել, որ այս ընթացքում որոշակի աշխատանք կատարվել է: Ես ինքս մեր աշխատանքի տեմպից այնքան գոհ չեմ, ինձ մոտ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք ավելի շատ կենտրոնացած ենք ոչ թե ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտի, այլ առանձին ընկերությունների վրա: Ես ինքս որոշակի հարցեր հնչեցրել եմ և առաջիկա երեք ամիսը կօգտագործեմ ավելի ինտենսիվ կերպով այդ հարցերի պատասխանները ստանալու համար»,-ասաց Թունյանն ու նշեց՝ դա պետք է փորձեն ստանալ Սերգեյ Բագրատյանի օգնությամբ:

Նա նշեց՝ եթե կանչելու են ընդամենը փորձագետների կամ որոշ դեպքերում արդեն ընդգծված մոտեցում ունեցող մարդկանց, նրանց կարծիքը լսելու ու դրա վրա եզրակացություն անելու համար, դա կարող է իրենց սխալ ուղղությամբ տանել: Թունյանն առաջարկեց ի սկզբանե պայմանավորված հարցաշարերն արագ ուղարկել համապատասխան ընկերություններին, ստանալ պատասխանները, եզրակացություն անել:

Սերգեյ Բագրատյանն արձագանքեց՝ եզրափակիչ ելույթի կարիք չէր լինի, եթե Թունյանի խոսքերի ենթատեքստը չհասկանար: «Այս հանձնաժողովը ստեղծվել է Դոնթի բանաձևով, և իշխանության մեր գործընկերները կարող են ազատ քննարկել հարցերի ողջ շրջանակը: Բաժանվել են խմբեր, թե քանի պատգամավոր որ ընկերությունների հաշվետվություններն է դիտարկում: Որևէ մեկդ կաշկանդված չէ ցանկացած ընկերության գործունեություն ուսումնասիրելու: Կոնկրետ ես ավելի շատ կարևորում եմ հանրային հնչեղություն ունեցող հանքարդյունաբերության ուսումնասիրությունը և այդ ուղղությամբ եմ աշխատում»,-ասաց նա:

Բագրատյանը նշեց՝ իր հրավիրված փորձագետը 10 հազար էջ ուսումնասիրություն է կատարել և ներկայացրել է իր եզրակացությունը հանձնաժողովին: Նա առաջարկեց Թունյանին ևս մեկ փորձագետ հրավիրել և ևս 30 հազար էջ ներգրավել ընթացքի մեջ: «Եթե որևէ մեկը կասկածում է անաչառության մեջ, մենք ամենաշատն ենք դեմ խտրական վերաբերմունքին»,-ասաց Բագրատյանը:

Ըստ Արմենպրեսի՝ հանձնաժողովը ապրիլի 30-ի փակ նիստի ժամանակ որոշել է՝ հիմք ընդունելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետը, ինչպես նաև համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքի անհնարինության հանգամանքը, կատարված հարցումների արդյունքում ստացված փաստաթղթերի իրավական հիմքերի ուսումնասիրության անհրաժեշտությունը, երկարաձգել հանձաժողովի լիազորության ժամկետը 3 ամսով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննիչ հանձնաժողովի գործունեությունը ձախողվել է. Բաբկեն Թունյան

«Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետև դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք»,- ասաց Թունյանը:

Մարտի 20-ից կգանձվեն մինչև 1.5 մլն դրամ պարտավորությունները

Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները: