Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց հունվարի 3-5-ն աշխատանքային օր սահմանելող նախագծի քննարկումը

Վերադարձ լուրերի բաժին

14:47 , 03 Ապրիլ 2018

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը հետաձգեց նախածննդյան տոները վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը սահմանել աշխատանքային օր: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանն ընդգծեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) եւ Ծննդյան տոներ նախատեսելու հրամայականով: «Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաեւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից»,- նշեց Ավետիսյանը:

Նա հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, և այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը, վճարվում է միջին աշխատավարձը:

«Սրան գումարենք 16 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է 36 վճարվող հանգստյան օր: Նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը»,- եզրափակեց Թադևոսյանը:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ կառավարության ներկայացրած որոշ նախագծերի հիմնավորումներն ավելի շատ ազատ ոճի շարադրություն են հիշեցնում` ընդգծելով,որ ներկայացված նախագծի հիմնավորումներն էլ այդ ոճի մեջ են: Պատգամավորի համար անհասկանալի է, թե ի՞նչ կապ ունեն այդ երեք արձակուրդային օրերը երկրի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի կենսագործունեության ապահովման հետ: «Ես չեմ հասկանում, թե ինչու ենք մենք որպես հիմնավորում ներկայացնում, որ այս նախագծի ընդունումը միտված է երկրի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը: Ի՞նչ կապ ունեն այդ երեք արձակուրդային օրերը սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի կենսագործունեության ապահովման հետ: Ես կարծում եմ, որ որևէ կապ չունեն»,- ասաց պատգամավորը:

Գևորգ Պետրոսյանի հետ համաձայնեց նաև ԱԺ պետական իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ
Մախմուդյանը: Նա նույնպես կարծիք հայտնեց, որ նախագիծը լրամշակվելու կարիք ունի, քանի որ հիմնավորումներն այնքան էլ չեն արտացոլում նախագծի իրական նպատակը: Մախմուդյանն առաջարկեց հետաձգել նախագծի քննարկումները, կատարել անհրաժեշտ փոփոխությունները և նոր միայն ներկայացնել այն խորհրդարանի քննարկմանը: Ռուստամ Մախմուդյանի առաջարկը պաշտպանեցին նաև հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Թադևոս Ավետիսյանն ընդգծեց, որ նախագծի քննարկումը հետաձգելու առաջարկն ընդունելի է` համաձայնելով պատգամավորների մտահոգությունների հետ, որ դրանում ներկայացված հիմնավորումները լրամշակվելու կարիք ունեն: Հանձնաժողովի անդամների որոշմամբ նախագծի քննարկումը հետաձգվեց:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփեց MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացված #երբշահումես մարքեթինգային ակցիան:

Արդյո՞ք շինարարությունն աճում է աննախադեպ տեմպով

Վարչապետի խորհրդականի խոսքով, ներդրումներ են կատարվել նաև շինարարության ոլորտում, և շինարարության աճի տեմպերն աննախադեպ են:

Ժամկետանց վարկերի կշիռն աճել է

2018 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը կազմել է մոտ 39.5 մլրդ դրամ