Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ հանձնաժողովը կգտնի՞ արդյոք ավելի լայնածավալ հնագիտական աշխատանքներ, քան «Լիդիանն» է արել

Վերադարձ լուրերի բաժին

11:00 , 31 Հունվար 2020

Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջիկա նիստին քննարկվելու են ներդրումներից բացի Ամուլսարում հնագիտական աշխատանքների արդյունքները: Իսկ հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ Ամուլսարի հանքը չի կարող շահագործվել, քանի որ այնտեղ հայտնաբերվել են պատմամշակութային արժեքներ: «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարել է, թե ԱԺ պատգամավորը չունի համապատասխան տեղեկատվություն և մասնագիտական փորձառություն և հակիրճ ներկայացրել է «Լիդիանի» կողմից Ամուլսարի տարածքում տարիներ տևած ելակետային տվյալների հավաքագրման, պեղումների ու պատասխանատու աշխատանքի արդյունքները:

«Միևնույն ժամանակ հուսով ենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը նման ջանասիրությամբ կիրականացնի ուսումնասիրություններ Հայաստանում գործող այլ հանքավայրերում, օրինակ՝ Մղարթում, և հնագիտական աշխատանքների արդյունքները կներկայացնի հանրությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ընկերության՝ հնագիտական աշխատանքերն Ամուլսարում իրականացվել են տեղական և միջազգային չափանիշներով։ Ավելի քան 8 տարի տևած աշխատանքների ամբողջ արժեքը կազմել է 130 մլն ՀՀ դրամ: 2010-2018 թթ. բարձր լեռնային պայմաններում հետազոտվել է շուրջ 15 000 հա մակերես ընդգրկող տարածք: Համատարած հետազոտման՝ տեղանքի «սանրման» միջոցով ուսումնասիրվել են առկա բոլոր պատմամշակութային բացահայտ և հնարավոր հուշարձանները, արձանագրվել և հավաքվել են վերգետնյա հնագիտական գտածոները: GPS համակարգով նշահարվել են հնարավոր հուշարձանները, վերգետնյա գտածոները և կոթողները: Կազմվել են դրանց քարտեզներ: Պեղվել է 65 պատմամշակութային հուշարձան:

«Լիդիանը» նշել է նաև, որ արհեստավարժ ճարտարապետները չափագրել են պեղված հուշարձանները: ՀՀ և արտերկրի լաբորատորիաներում կատարվել են գտածոների ռադիոածխածնային, հնակենդանաբանական, հնամարդաբանական, սպեկտրալ և այլ տարրալուծումներ: Կազմվել են հետազոտությունների գիտական հաշվետվությունները և ներկայացվել են ՀՀ մշակույթի նախարարություն: Արտերկրի և Հայաստանի հանրապետության գիտական ամսագրերում հրատարակվել են հոդվածներ: Այդ աշխատանքներին ներգրավվել են միջազգային և տեղական փորձառու մասնագետներ՝ Environmental Resource Management-ի և Հայաստանի Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից:

«Արդյունքները ներառվել են ՇՄԱԳ հաշվետվությունում և կազմում են «Լիդիանին» տրված օրինական թույլտվությունների հիմքի մի մասը, ուստի ոչ մի նոր բան չի բացահայտվել: Համաձայն ՇՄԱԳ հաշվետվության՝ Ծրագրի առաջարկվող տարածքում կամ Ծրագրի տարածքից 50 մ շառավղով հայտնաբերվել է 81 հավանական հնագիտական հուշարձան: Հողաշինարարական աշխատանքների ընթացքում պեղումները վերահսկել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչը»,- պնդում է ընկերությունը:

Ըստ ընկերության՝ «Լիդիանը» միակ հանքարդյունաբերական ընկերությունն է, որը դաշտային հողաշինարարական աշխատանքների ընթացքում կիրառել է միջազգային պրակտիկայում ընդունված պատահական գտածոների ընթացակարգը: Ընկերության տարածքում իրականացված փրկարարական պեղումների ընթացքում հայտնաբերվել են երկու պատմաշակութային արժեք հանդիսացող հնագիտական օբյեկտներ, որոնց համար ընկերությունը սահմանել է պահպանման գոտի և պարտավորվել է որևէ միջոցառում չիրականացնել, որը կարող է վնասել հավանական հուշարձան հանդիսացող օբյեկտը և այդ մասին տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարությանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը:

Ucom-ի աշխատակիցները պարգեւատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար

2021 թվականի օգոստոսի 9-ին Ucom-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Սարգսյանին շնորհվել է «Երախտագիտություն» մեդալը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։