Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ խմբակցությունները Կալաշնիկովի հետ հանդիպմանը քննարկել են Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ
Լուրեր

13:36 , 19 Փետրվար 2019

B4b.am-ի տեղեկության համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորները Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել են նաև Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի հարցը:

«Խնդիրը պահանջում է քաղաքական լուծումներ: Խնդիրը տնտեսական չէ: Բայց առայժմ շտապողականություն չենք ցուցաբերում և չենք ասում, թե դա ինչպես է լուծվելու»,-ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշել է` ինքը դիտարկում է այլ ճանապարհ` Իրանով դեպի Ռուսաստան, դեպի Աստրախան: Պատգամավորը նկատեց` պետք չէ միայն մեկ խնդիր դիտարկել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն ասել է, որ փետրվարի 6-ի հանդիպումը Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական ընկերության միջև չի ստացվել, ընդհանուր հայտարարի չեն եկել: «Եվ Կալաշնիկովն ակնարկ արեց, որ այդ քննարկումները չեն դադարում ` մասնավորապես Հարավային Օսիայի ճանապարհի հարցում: Շատ փակագծեր իրենք էլ չբացեցին: Ամեն դեպքում մենք նորից դիտարկում ենք ծովը որպես այլընտրանքային ճանապարհ: Երկու ծովային այլընտրանքային ճանապարհները դիտարկում ենք»,- եզրափակել է պատգամավորը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: