Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ արտահերթ նիստ. Գործարարները կազատվեն երկրորդ եռամսյակի շահութահարկի կանխավճարներ վճարելու պարտավորությունից

Վերադարձ լուրերի բաժին

11:35 , 15 Հունիս 2020

Այսօր  ժամը 17։00-ին կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում լուծում կտրվի մեր տնտեսվարողներին հուզող մի կարևոր խնդրի։

1. Շահութա­հարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կան­խա­վճարներ կատա­րելու պարտավորությունից։ Վերջնաժամկետը հունիսի 20-ն էր։

2. Ամբողջու­թյամբ վերանայվում է շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրա­քանչ­­յուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդ­յունք­նե­րով հաշ­վարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջա­­նա­ռու­թյան 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Զուգահեռաբար, վերացվում է կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։

Այս փոփոխությունը ոչ թե ժամանակավոր է, այլ մշտական։

Այսինքն՝ տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի մինչև մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որն ի օգուտ տնտեսվարողի է։

Այսպիսով՝ նախագծի ընդունումը ինչ-որ առումով հակաճգնաժամային միջոցառում է՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել կորոնավիրուսի հետևանքով տնտեսվարողների մոտ ծագած իրացվելիության խնդիրը՝ ազատելով նրանց 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կան­խա­վճարներ կատա­րելու պարտավորությունից ։

Մյուս կողմից, շահութահարկի կանխավճարների համա­կարգը կդառնա ավելի ճկուն և տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկ­յունից՝ նպաստավոր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հրապարակվել է «ՎԵՈՆ Արմենիա»-ի և «ԹԻՄ»-ի համակենտրոնացումը թույլատրելու որոշումը

«ԹԻՄ» ՍՊԸ-ն համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում չի իրականացնելու աշխատողների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը):

Կայուն զարգացման նպատակների զարգացումը Հայաստանում

ՄԱԿ-ը հրապարակել է համապատասխան փաստաթուղթը: