Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ազիմուտ» ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

Վերադարձ լուրերի բաժին

16:28 , 22 Օգոստոս 2018

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոսի 21-ին կնքվել է պայմանագիր «Ազիմուտ» ավիաընկերության և «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ միջև: Ինչպես B4B.am-ին տեղեկացրին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունից, ըստ պայմանագրի, 2018թ հոկտեմբերի 1-ից «Ազիմուտ» ավիաընկերությունը Երևանից կսկսի թռիչքներ իրականացնել Ռոստով, Կրասնոդար և Ստավրոպոլ ուղղություններով:

Հանդիպմանը ներկա են եղել «Ազիմուտ» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պավել Ոդոդը, գլխավոր տնօրեն Պավել Եկժանովը, գործադիր տնօրեն Էդուարդ Տեպլիցկին, Ռոսավիացիայի Հարավ մասնաճյուղի պետ Վլադիմիր Իսաևը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջերի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը:

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: