Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նստաշրջանը. ՈՒՂԻՂ

Վերադարձ լուրերի բաժին

11:37 , 12 Հուլիս 2018

Ազգային ժողովում շարունակվում է հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստին գրանցվեց 78 պատգամավոր, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվորումն ապահովված է, կարող են սկսել աշխատանքները:

«Ուզում եմ տեղեկացնել, որ մեզ մնացել է երկրորդ ընթերցմամբ քննարկել առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը, որից հետո տեղի կունենան քվեարկություններ»,-ասաց ԱԺ նախագահը: Նա հորդորեց պատգամավորներին լինել աշխատատեղերում, պատշաճ ձևով մասնակցել քվեարկություններին աշխատանքն ավարտելու համար:

Հուլիսի 11-ին մեկնարկած նիստին քննարկվեցին ու առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ազդարարման համակարգի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը:

Ընդունվեցին նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին», «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC-ն շարունակում են աջակցել համայնքների զարգացմանը

Գնիշիկ գյուղում ոռոգման ջրի ներքին ցանց կկառուցվի

Արտահանման աճը շարունակում է դանդաղել

2017 թվականի հունիսին Հայաստանի արտահանումը կազմել է 199.4 մլն դոլար։

Միջին աշխատավարձը հունիսին նվազել է

2018 թվականի հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 171 950 դրամ։