Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ազգային ժողովը հերթական նիստ է հրավիրում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

14:35 , 19 Հունիս 2017

ՀՀ Ազգային ժողովը հերթական նիստ է հրավիրում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասով ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է՝

ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկման նպատակով հունիսի 21-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը»,-նշված է խորհրդարանի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստում հավանության է արժանացրել ՀՀ կառավարության ծրագիրը։ 

122 էջանոց ծրագրիրը  բաղկացած է 4 հիմնական բաժնից՝ պետական կառավարման և իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն և պաշտպանություն, տնտեսության առաջընթաց և սոցիալական ոլորտ: Յուրաքանչյուր բաժնում արտացոլված է նաև գերատեսչությունների կողմից արդեն իսկ հստակորեն ժամկետներով ներկայացված բարեփոխումների ցանկը, որոնք երկարաժամկետ առումով զարգացում են ապահովելու ամբողջ երկրում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՊԵԿ-ը պարզաբանում է հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման մասին լուրերը

Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար…

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը: