Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ազգային ժողովը հաստատեց բյուջեն

Վերադարձ լուրերի բաժին

16:09 , 09 Դեկտեմբեր 2015

ՀՀ Ազգային ժողովն այսօր ձայների 97 կողմ, 12 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է 2016 թվականի բյուջեի նախագիծը: ՀՅԴ-ն նախապես հայտարարեց, որ քվեարկությանը չի մասնակցի, քանի որ բյուջեի նախագծում աննախադեպ համեստ ցուցանիշներ են։  ԲՀԿ-ն կողմ է քվեարկել։  Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին՝ վստահության համար։

Հիշեցնենք, որ 2016 թվականի պետական բյուջեով՝2016 թվականի համար կանխատեսվում է 2.2% ՀՆԱ-ի իրական աճ։ Անվանական ՀՆԱ-ն 2016 թվականին, ըստ պետբյուջեի նախագծի, կկազմի 5 տրիլիոն 442.8 մլրդ դրամ։

Պետբյուջեի եկամուտները ծրագրվել են 1,183.0 մլրդ դրամի չափով, 2015 թվականի համար հաստատված 1,191.5 մլրդ դրամից և 2014 թվականին փաստացի ստացված 1,094.1 մլրդ դրամ համադրելի գումարների դիմաց:

Այսինքն՝ հաջորդ տարի պետբյուջեի եկամուտները 8.5 մլրդ դրամով ավելի պակաս կլինեն, քան 2015 թվականի համար հաստատված ցուցանիշը։

Սակայն բյուջետային ծախսերն աճելու են 68.1 մլրդ դրամով։ Բյուջեի ծախսերը հաջորդ տարի կկազմեն 1 տրիլիոն 373.7 մլրդ դրամ։

2016-ի բյուջեի դեֆիցիտը ծրագրվել է 190.7 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 3.5%-ը (2015 թվականին բյուջեով հաստատված դեֆիցիտը 114.1 մլրդ դրամ է)։

Բյուջե 2016-ի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի աշխատանքներին:

Ինչպես է ազդել թավշյա հեղափոխությունն ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշների վրա

Հիշեցնենք, որ ապրիլի 2-րդ կեսը և հատկապես վերջին շաբաթը նշանավորվեց թավշյա հեղափոխության ակտիվ պրոցեսներով