Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ազգային գործարար օրակարգը՝ որպես գործարար միջավայրի բարելավման գործիք

Վերադարձ լուրերի բաժին

14:58 , 09 Դեկտեմբեր 2016

 

Գործարար շահերի պաշտպանության ցանցը (ԳՇՊՑ) շարունակում է Ազգային գործարար օրակարգի ձևավորմանն ուղղված իր աշխատանքները: Ազգային գործարար օրակարգը հանդիսանում է կարևոր գործիք գործարար միջավայրի բարելավման և ներդրումների խթանման առումով: Այն հնարավորություն է տալիս գնահատել տնտեսական զարգացմանը խոչընդոտող հիմնական արգելքները և պետական-մասնավոր երկխոսության միջոցով քննարկել դրանց վերացման համար անհրաժեշտ բարեփոխումների հնարավորությունը:

Ազգային գործարար օրակարգի ձևավորման գործընթացին նպաստելու նպատակով ԳՇՊՑ-ն Երևանում և մարզերում իրականացրեց համապարփակ հարցախույզ, որի օգնությամբ փորձեց բացահայտել և գնահատել մեր երկրում ձեռնարկատիրության զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոնները: Հարցախույզի մասնակիցներին առաջարկվել էր նշել առավել լուրջ օրենսդրական վարչական, ինստիտուցիոնալ արգելքները, որոնք  խոչընդոտում են մասնավոր հատվածի զարգացմանը Հայաստանում, քաղաքական և իրավական տեսանկյունից սահմանել և նշել տնտեսական բարեփոխումների իրականացման առումով կարևոր և խնդրահարույց ոլորտները, ինչպես նաև բացահայտել մասնավոր հատվածի շահերից  բխող մոտեցումները: Ընդհանուր առմամբ, հարցախույզի արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին գործարար հանրության շահագրգիռ վերաբերմունքը բարեփոխումների հանդեպ և պատրաստակամությունը օժանդակելու բարեփոխումներին գործընթացին՝ արդյունքում ակնկալելով ունենալ քաղաքակիրթ և բարենպաստ գործարար միջավայր:

Համաձայն  հարցախույզի արդյունքների, ձեռներեցները նշում են հետևյալ հիմնական խնդիրները, որոնք  խոչընդոտ են հանդիսանում գործարար միջավայրի զարգացման համար՝ անարդար մրցակցային միջավայրը, կոռուպցիան, հարկային համակարգը, անկատար պետական ստուգումների  համակարգը, անարդյունավետ ՓՄՁ քաղաքականությունը, անմատչելի ֆինանսական ռեսուրսները և բիզնեսի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման թույլ մակարդակը:

Հարցախույզի արդյունքները լայն քննարկման առարկա հանդիսացան կլոր-սեղան միջոցառումների ժամանակ, որոնք կազմակերպվեցին ԳՇՊՑ-ի կողմից Կոտայքի, Վայոց Ձորի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում: Կլոր-սեղանների մասնակիցները, հիմնականում տեղի փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի ներկայացուցիչներ, իրենց կարծիքները արտահայտեցին հարցախույզի արդյունքների վերաբերյալ և գնահատականներ տվեցին գործարար միջավայրում, մասնավորապես ՓՄՁ ոլորտում առկա խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ: Քննարկումների ժամանակ բարձրաձայնված խնդիրները և հնչեցված առաջարկությունները կամփոփվեն ԳՇՊՑ քարտուղարության կողմից և կարտացոլվեն Ազգային գործարար օրակարգում:

Գործարար շահերի պաշտպանության ցանցն անցկացրեց նաև աշխատանքային քննարկում, որին մասնկացում էր նաև ցանցի գործընկեր կազմակերպության՝ Մասնավոր ձեռնարկատիրոթյան միջազգային կենտրոնի ներկայացուցիչը, խորհրդատու Կարմեն Ստանիլան: Կ. Ստանիլան Ցանցի անդամներին ներկայացրեց այլ երկրների փորձը Ազգային գործարար օրակարգերի ձևավորման վերաբերյալ:

Քննարկման ընթացքում ցանցի անդամների կողմից ամբողջականացվեցին և սահմանվեցին այն հիմնական առաջնահերթ ոլորտները, որոնցում առկա կարևոր խնդիրները հիմք կհանդիսանան Ազգային գործարար օրակարգի ձևավորման համար: Դրանք են՝ հարկային ոլորտը, ՓՄՁ զարգացման քաղաքականությունը և տեսչական ստուգումների ոլորտը: Միաժամանակ ձևավորվեցին նաև համապատասխան աշխատանքային խմբեր՝ յուրաքանչյուր ոլորտի խնդիրների և դրանց լուծման համար անհրաժեշտ առաջարկությունների վրա աշխատելու համար:

Ներկայումս Ցանցի աշխատանքային խմբերի կողմից իրականացվում են համապատասխան քննարկումներ սահմանված առաջնահերթությունների հստակեցման և առաջարկությունների փաթեթի պատրաստման ուղղությամբ: Վերոնշյալ աշխատանքները ավարտելուց հետո ԳՇՊՑ-ն Ազգային գործարար օրակարգի նախագծի վերջնական տարբերակը կներկայացնի գործընկերներին և գործարար հանրությանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կհաջողվի՞ արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ մեծացնել հետաքրքրությունը լիզինգի նկատմամբ

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծավալները վերջին 1.5 տարվա ընթացքում նվազել են

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։

10 գծապատկեր՝ հայկական ֆեյսբուքի մասին

Հատուկ շեշտենք, որ այս ամենը, բնականաբար, խիստ սուբյեկտիվ է և հումորային։ Այնպես որ, պարզապես եկեք զվարճանանք։