Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ազատեք հերոսներին վարկերի բեռից

Վերադարձ լուրերի բաժին

12:36 , 06 Ապրիլ 2016

Արդեն վեցերորդ օրն է՝ խոսում ենք, կարդում ենք, գրում ենք, մեկնաբանում ենք սահմանին կանգնած, զոհված ու վիրավորված մեր հերոսներին մասին։ Իսկ մտածո՞ւմ ենք, որ զոհված զինվորը, ում փառաբանում ենք, ումով հպարտանում ենք, հնարավոր է՝  վարկ ուներ։ Որ հիմա նրա ընտանիքը չգիտի՝ նրա մա՞հը սգա, յոլա՞ գնա, թե՞ վարկը փակի։

Ֆեյսբուքներում կգրենք, կտարածենք ու կլայքենք սխրանքի մասին պատմությունները ու… ու որոշ ժամանակ անց կանցնենք մեր գործերին։

Դաժան է հնչում, բայց այդպես է։ Ու զոհված կամ վիրավորված զինվորի ընտանիքը կմնա մենակ՝ իր հոգսերի հետ։ Իսկ ի՞նչ անել՝ կասեն ոմանք։ Իհարկե, կորուստը ետ բերել ու վիշտը թեթևացնել չի լինի, բայց հոգսը թեթևացնել կարելի է ու անհրաժեշտ է։

Խոսքը ուղղում ենք երկրի գործադիր ու օրենսդիր իշխանության ղեկավարներին՝

Օրենքով ազատեք ծառայության ընթացքում զոհված ու վիրավորված զինվորների ընտանիքներին բոլոր տեսակի ֆինանսական պարտավորություններից՝ վարկային (բանկերի նկատմամբ) և հարկային։ Ցույց տվեք, որ խոսքերից բացի նաև այլ կերպ ենք գնահատում նրանց։

Այս մարդիկ մեր երկրին տվել են ամենաթանկ բանը՝ իրենց կյանքը։ Որ մենք, դուք, մյուսները ապրեն։ Նրանք ոչ ոքի այլևս պարտք չեն կարող լինել։

Պետության նկատմամբ ունեցած պարտավորությունները (կուտակված հարկեր, տուրքեր, տուգանքներ, այդ թվում ՃՈ և այլ) անվավեր ճանաչեք։ Իսկ մասնավորի (բանկերի, վարկային կազմակերպությունների) դեպքում կարելի է ստեղծել հատուկ ֆոնդ, որտեղից կմարվեն վարկային պարտավորությունները։

Մեխանիզմների ու դետալների վրա չկենտրոնանանք. ձևակերպումները օրենսդիրների գործն են։

Չասեք, որ դրա համար պետությունը ռեսուրս չունի։ Պետությունը միշտ էլ ռեսուրս կգտնի ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ համար։ Այդպես ասողներին մանրամասն ցույց կտանք ռեսուրսի տեղը՝ սկսած անիմաստ ու անօգուտ գործուղումներից, վերջացրած ծառայողական ավտոպարկով ու մնացած բաներով։

Իսկ մինչ այդ՝ բանկային ոլորտը կարող է սեփական նախաձեռնությամբ ինչ-որ բան անել։ Ասենք, «ջրել» փոքր վարկերը կամ սառեցնել վարկերի սպասարկումը։ Ճիշտ է, մասնավորը պարտավոր չէ նման բեռ վերցնել իր վրա, սակայն այդ բեռը մեր բանկային համակարգի համար ծանր չի լինի։

Համարեք սա կոչ, խնդրանք, խորհուրդ կամ պահանջ՝ ինչպես հարմար եք գտնում։ Քննարկեք, մշակեք, մեխանիզմներ առաջարկեք։

Բայց արեք՝ անհապաղ ու լիարժեք ձևով։ Որպեսզի որևէ զինծառայողի ընտանիք նամակ կամ հեռախոսազանգ չհասցնի ստանալ՝ բանկից կամ ԴԱՀԿ-ից։

Չէ՞ որ դա նվազագույն բանն է, որ կարելի է անել ՀԵՐՈՍՆԵՐԻ նկատմամբ։

Լուսանկարը՝ Hetq.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասել է Գորգիսյանը:

ՃՏՊ-ների ու դրանց հետևանքով զոհերի/վիրավորների վիճակագրությունը 2018 թվականին

2018 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 373 ճանապարհատրանսպորտային պատահար

Կադաստրի նորանշանակ պետին ոստիկաններն առաջին օրը թույլ չեն տվել շենք մտնել

Պարզվում է՝ նրա առաջին աշխատանքային օրը հարթ չի սկսվել։