Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ազատանի բնակիչները կտնտեսեն 70 ԿՎՏ հզորությամբ արևային կայանի շնորհիվ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

11:30 , 08 Մարտ 2019

Շիրակի մարզի Ազատան համայնքում շահագործման հանձնվեց 70 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանը: Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, «Եվրասիա» բարեգործական ՀԿ նախագահ Նվեր Թորոսյանը, Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը, համայնքի բնակիչներ, հյուրեր:

B4b.am-ի տեղեկության համաձայն՝ ֆոտովոլտային կայանը արտադրելու է 100 հազար կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչի արդյունքում շրջակա միջավայր կարտանետվի 50 հազար կգ ավելի քիչ ածխաթթու գազ՝ բարելավելով ինչպես տեղանքի ու հարակից բնակավայրերի բնապահպանական վիճակը, այնպես էլ՝ Ազատան համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական դրությունը:

«Այս կայանի բացման արարողությանը ես ուրախությամբ եմ մասնակցում մի քանի պատճառներով: Նախ` ինձ համար այս ծրագրի իրականացումը հայ-ճապոնական բարեկամության խորհրդանիշ է, հետո՝ անչափ ուրախալի է, որ գլոբալ տաքացման ժամանակներում մեր մարզում էներգիայի այլընտրանքային տարբերակ է գործարկվում: Այս կայանը հզորությամբ մարզում երկրորդն է, այն շահավետ է մի քանի տեսանկյուններից՝ շրջակա միջավայրն ավելի քիչ կաղտոտվի, իսկ համայնքն էլ որոշակի միջոցներ կտնտեսի, որոնք կուղղվեն այլ խնդիրների լուծմանը»,- նշեց Շիրակի մարզպետը:

Արևային կայանը կառուցվել է «Եվրասիա» ԲՀԿ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության համատեղ համագործակցության արդյունքում՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության գործակցությամբ իրականացվող «Դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակում:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: