Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ադրբեջանցի հաքերները կեղծ մեյլերով փորձում են գաղտնաբառեր գողանալ հայերից

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

16:42 , 14 Հունիս 2016

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր բլոգում տեղեկացրել է, որ հաճախակի են դարձել ադրբեջանական մեյլային ֆիշինգի դեպքերը, հարևանների հաքերները կեղծ մեյլերով փորձում են գաղտնաբառեր գողանալ։ Փորձագետը գրում է.

«Վերջին օրերին մի շարք ինտերնետից օգտվողներ սկսել են ստանալ էլեկտրոնային նամակներ, որոնց հիմնական իմաստը հետևյալն է․ տեքստում գրվում է (իբր մեյլի ադմինիստրացիայի կողմից), որ օգտվողի մեյլը արգելափակվելու է, կամ ջնջվելու է։ Նամակը պահանջում է մտնել հղումով և հաստատել, որ մեյլը ձերն է՝ ներմուծելով գաղտնաբառը և հեռախոսի համարը։

ԿԱՐԵՎՈՐ Է․ Երբեք չի կարելի սեղմել մեյլում տրված հղմանը։ Եթե պետք է մտնել մեյլ, կամ ինչ֊որ բան հաստատել, ձեռքով հավաքեք հասցեն։ Քանի որ մեյլի մեջ հաճախ լրիվ ուրիշ հասցե է տրվում, դուք հայտնվում եք ուրիշ տեղ և ձեր ձեռքով հաքերներին տրամադրում եք ձեր գաղտնաբառը։

Իսկ հիմա կոնկրետ օրինակը․ գալիս է այսպիսի նամակ․

Hello example@mail.ru,
We have processed suspension of your email. due to mail violation and policy abuse noticed. Click HERE to confirm ownership and verify example@mail.ru NOTE: Failure to oblige will lead to mail malfunction, loss of files and final De-activation of mail box. Best Regards, Mail Team ————————- mail sent to: iskakan@mail.ru | (C) 2016 Mail. All rights reserved. NMLSR ID 399801

Հղումը սեղմողը հայտնվում է այսպիսի տեղ։

fishing-01

Ս. Մարտիրոսյանը նշում է, որ կոնկրետ այս կայքը անորակ հաքեր է սարքել, և դա ամենևին նման չի mail.ru-ին։ Դրա մասին են վկայում նաև էջի կոդերը, որտեղ բացահայտ երևում է, որ օգտագործվել են Ապշերոնում գտնվող ինչ-որ կայքի կոմպոնենտեր»։

fishing-02

Այդուհանդերձ, փորձագետը հիշեցնում է, որ հարևան երկրի հաքերները կարող են նաև որակյալ կեղծ էջեր սարքել, որոնք արտաքինից հնարավոր չի լինի տարբերել իրականից, սակայն հասցեն ուրիշ է լինում։ Այնպես որ, պետք է ուշադիր լինել։ Ս. Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել և երբեք չսեղմել էլեկտրոնային նամակներում զետեղված հղումների վրա։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։