Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ադրբեջանցիների այսօրվա հարձակման և փախուստի տեսագրությունը (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

16:45 , 25 Փետրվար 2017

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսուքյան իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը։

«Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Ակնի (Աղդամի) ուղղությամբ: Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները»,- պարզաբանել է Ա. Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

Ինչպես տեղեկացրել է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

Վերջին տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի 5-7 զոհ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Լիդիանը» հայտարարում է նոր բարենպաստ դատական ակտի մասին

Ընկերությունը կառավարությանը կոչ է արել վերականգնել իր իրավունքները:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Տնտեսության կառուցվածքի բարելավում, ցածր գնաճ, ֆինանսական կայուն ցուցանիշներ

Մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12%-ով` 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12,1% կշռով` դառնալով տնտեսության առաջատար ճյուղը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Իրավապահ մարմինները պետք է իրականացնեն մեր ժողովրդի արդար ակնկալիքը»,- Նիկոլ Փաշինյան

Վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել: