Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ադրբեջանցի՞ է արդյոք Natakhtari-ի սեփականատերը

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

15:17 , 15 Ապրիլ 2016

Վերջին օրերին ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն շրջանառվում է վրացական «Natakhtari» լիմոնադների թեման։ Մասնավորապես, «Քաղաքը խոսում ա» ֆեյսբուքյան էջը գրել էր, որ «Natakhtari»-ի սեփականատերը ադրբեջանցի է։

«...Այդ նույն Natakhtari-ն հերիք չի, որ մերը չի, հերիք չի, որ Վրաստանից է գալիս, սեփականատերն էլ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ է: Հարստացրեք ուրիշ պետության տնտեսություն, հաստացրեք թշնամու վիզը, արտագաղթե՛ք բարեկամ եղբայր պետություն, չէ՞ որ նրանց կղանքը մաքրելն ավելի լավ է, քան սեփական երկրին ծառայելը: Խմել-չխմելու, գնել-չգնելու կոչեր չեմ անում: Պարզապես ուզում եմ, որ այս պատերազմը սթափեցնի բոլորիս, և ամեն ՀՀ բնակիչ իր ներսում եզրակացություններ անի»: Այս գրառումը մեծ թվով like-եր էր հավաքել և տարածվել։ Իսկ մեկաբանողները կոչ էին անում հրաժարվել «Natakhtari»-ից։

Քանի որ հատկապես այս օրերին մեր հասարակությունը առավել զգայուն է նման թեմաների նկատմամբ, մենք որոշեցինք լուսաբանել այս հարցը։

Իրականում, ո՞վ է «Natakhtari»-ի սեփականատերը

Նախ նշենք, որ «Natakhtari» լիմոնադների ներկրմամբ զբաղվում է հայաստանյան «Քեթրին գրուպ» ընկերությունը, որը հանդիսանում է «Natakhtari»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ինչպես նշված է լիմոնադի պիտակի վրա, լիմոնադը շշալցվում է «Նատախտարի գարեջրագործարան – Լոմիսի» ընկերության կողմից (Վրաստան, Մցխեթիի շրջան, գյուղ Նատախտարի)։

Իսկ ո՞վ է «Նատախտարի գարեջրագործարան – Լոմիսիի» սեփականատերը։ Այս մասին կարելի է տեղեկատվություն գտնել ընկերության պաշտոնական կայքում։

site-history

 

Այստեղ նշվում է, որ ընկերությունը պատկանում է թուրքական Efes Breweries International (EBI) ընկերությանը։ «Լոմիսին» հիմնադրվել է 2005 թվականին, իսկ 2008-ին Efes-ը ձեռք է բերել նրա բաժնետոմսերի 100%-ը։

Նշենք, որ Efes Breweries International ընկերությունը աշխարհի խոշորագույն գարեջուր արտադրողներից մեկն է։ Նրա բաժնետոմսերը գտնվում են ազատ շրջանառության մեջ, չի բացառվում, որ դրանց մի մասը կարող են ձեռք բերել նաև ադրբեջանցիները, սակայն նման տվյալներ չգտանք։

Ով է ղեկավարում Efes Georgia-ն

Շատ հնարավոր է, որ «Natakhtari»-ի սեփականատիրոջ՝ ադրբեջանցի լինելու մասին լուրերի տարածման համար հիմք է ծառայել Efes Georgia-ի սեփականատիրոջ ազգանունը։ Efes Georgia-ն «Լոմիսիի» վերադաս ընկերությունն է, և այն ղեկավարում է ոմն Cüneyt Arat։

Efes-georgia

 

Դատելով Efes-ի պաշտոնական կայքում ներկայացված նրա կենսագրությունից՝ կարելի է եզրակացնել, որ նա ազգությամբ թուրք է։
Efes-ում նա սկսել է աշխատել 2010-ից, իսկ 2015 թվականի մայիսի 1-ից նշանակվել է Efes Georgia-ի տնօրեն։ Մինչ այդ վերջինս աշխատել է Nestle-ի ադրբեջանական ներկայացուցչությունում։

Մի քանի խոսք Efes-ի մասին

Ինչպես արդեն նշեցինք, աշխարհի խոշորագույն գարեջուր և ըմպելիքներ արտադրողներից մեկն է։ Ունի մոտ 8000 աշխատող, տարեկան եկամուտը կազմում է շուրջ 1 մլրդ դոլար։

Efes-ը նաև Coca Cola-ի թուրքական ֆրանշիզայի խոշորագույն սեփականատերն է։ Ի դեպ, Coca Cola-ի ներկայիս ղեկավար, ազգությամբ թուրք Մուխտար Քենթը նախկինում (1999-2005թթ.) ղեկավարել է Efes Beverage Group-ը։

Բացի Efes գարեջրից, ընկերությունը արտադրում է նաև այլ բրենդերի գարեջրեր (հատուկ թույլտվությամբ), օրինակ՝ Miller Genuine Draft, Beck’s, Foster’s Lager և այլն։

Իսկ Ռուսաստանում գտնվող իր գործարանում Efes-ը հատուկ լիցենզիայով արտադրում է Warsteiner, Bavaria Premium, Amsterdam Navigator և չեխական Zlatopramen։

* * *

Թերևս այսքանը։ Կարծում ենք ընթերցողը սպառիչ պատասխան ստացավ՝ որտեղ է արտադրվում «Natakhtari» լիմոնադը, ով է սեփականատերը և ով է ղեկավարում ընկերությունը։ Իսկ թե ով որ գարեջուրը կամ լիմոնադը կնախընտրի՝ յուրաքանչյուրի ընտրության իրավունքն է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տուրիստական նոր միտում՝ օրավարձով բնակարաններ

Հայկական ստարտափը սահմանել է բնակարանների օրավարձով տրամադրման նոր չափորոշիչներ՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը: Hhoonj.com՝ օրավարձով բնակարանների նոր հասցեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ուկրաինան և Հայաստանը միմյանց հետ գրեթե չունեն տնտեսական հարաբերություններ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Որո՞նք են հաջողակ գործարարի թալիսմանները

Անիմացիոն հոլովակ, որը պատմում է, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում: