Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ադրբեջանում մեկ տարվա ընթացքում փակվել է 60 բանկային մասնաճյուղ

Վերադարձ լուրերի բաժին

15:11 , 05 Փետրվար 2018

Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկիչ պալատի փոխանցմամբ՝ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ երկրում բանկային մասնաճյուղերի ընդհանուր թիվը եղել է 509: Այս մասին հայտնում է ադրբեջանական abzas.net-ը:

Պալատի փոխանցմամբ՝ Ադրբեջանում բանկային մասնաճյուղերի թիվը նախորդ տարվա սկզբի համեմատ նվազել է 60-ով: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բանկերի թվի նվազումը նավթի համաշխարհային գների անկման, Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալների նվազման, ինչպես նաև նախորդ երկու տարում մանաթի փոխարժեքի թռիչքային տատանումների հետևանքով Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամային իրավիճակի արդյունք է:

Երկրում սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով բնակչության մեծ մասը չի կարողանում մարել բանկային պարտքերը, ինչի արդյունքում բանկերը նույնպես հայտնվել են դժվարին կացության մեջ և սկսել են նվազեցնել իրենց մասնաճյուղերի թիվը: Նախորդ երկու տարիներին Ադրբեջանում փակվել է մեկ տասնյակից ավելի բանկ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: