Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ադրբեջանում գները սրընթաց աճում են

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

21:31 , 13 Դեկտեմբեր 2016

Ադրբեջանում սպառողական ապրանքների ու ծառայությունների սակագները 2016թ. հունվար-նոյեմբեր ամիսներին թանկացել են 12.1%-ով, հայտնում է ադրբեջանական Report կայքը՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությանը։

Պարենային ապրանքների գները աճել են 14.1%-ով, ոչ պարենային ապրանքատեսակներինը՝ 16.8%-ով, բնակչությանը մատուցվող վճարովի ծառայությունների գները՝ 5.6%-ով։
Նոյեմբեր ամսին սպառողական ապրանքների ու ծառայությունների գները ամսական արտահայտությամբ թանկացել են 1.7%-ով, այդ թվում՝ պարենային ապրանքատեսակները թանկացել են 2.6%-ով, ոչ պարենային ապրանքներն ու բնակչությանը մատուցվող վճարովի ծառայությունները՝ համապատասխանաբար 1.9%-ով և 0.3%-ով։

2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանում սպառողական ապրանքներն ու ծառայությունների սակագները տարեկան արտահայտությամբ թանկացել են 11.6%-ով, այդ թվում՝ պարենային ապրանքները՝ 13.4%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 16.3%-ով։

Սպառողական ապրանքների ու ծառայությունների սակագները հոկտեմբերին ամսական հաշվարկով աճել են 1.3%-ով, պարենային ապրանքները թանկացել են 2.3%-ով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները