Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ադրբեջանում բանկային հատվածի շահույթը նվազել է ավելի քան 52 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

14:50 , 04 Օգոստոս 2017

Ադրբեջանի բանկային հատվածի եկամուտները՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների և պահանջարկի անկմամբ, ազգային արժույթի արժեզրկմամբ և երկրում առաջացած ճգնաժամով, զգալիորեն նվազել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական APA-Economics-ը:

2017-ի հուլիսի 1-ի դրությամբ բանկային հատվածի մաքուր շահույթը կազմել է 84,9 մլն մանաթ:

Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկիչ պալատի փոխանցմամբ` մայիս ամսվա համեմատ հունիս ամսին բանկային համակարգի շահույթը նվազել է 93,3 մլն մանաթով կամ 52,4 տոկոսով:

2017-ի 6 ամսում Ադրբեջանի բանկային հատվածի տոկոսներից ստացված եկամուտները կազմել են 1 մլրդ 7,3 մլն մանաթ, տոկոսային ծախսերը` 482,7 մլն մանաթ:

Ֆինանսական շուկաների վերահսկիչ պալատի համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում ադրբեջանական բանկերի ակտիվների հնարավոր կորուստները կանխելու նպատակով հատուկ ռեզերվ ստեղծելու համար հատկացվել է 408,9 մլն մանաթ:

Ադրբեջանական մեկ տասնյակից ավելի բանկեր նախորդ տարի սնանկ են ճանաչվել և փակվել՝ իրենց պարտավորությունները չկատարելու, անվճարունակության և պարտքերի պատճառով:

Այս գործընթացները ազդեցություն չեն ունեցել միայն մի քանի բանկերի վրա, որոնց հետ կապ է ունեցել Ադրբեջանում իշխող ալիևյան ընտանիքը:

Հակառակ ադրբեջանական բանկերին համակած խորը ճգնաժամին՝ ալիևյան ընտանիքը բանկային հատվածից ունեցել է բավականին խոշոր և կայուն եկամուտներ. միայն 2016-ին, օրինակ, 82 մլն դոլարից ավելի: Նշենք, որ Ադրբեջանի բանկային հատվածն այդ նույն թվականին, ընդհանուր առմամբ, ունեցել է 960 մլն դոլարի կորուստ:

2015 թ. ընթացքում ազգային արժույթի` մանաթի 100 տոկոսից ավելի արժեզրկվելու, բնակչության դոլարով վերցրած վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են մեծացրել խնդրահարույց վարկերի ծավալը: Միայն 2016-ի ընթացքում Ադրբեջանում չեղարկվել են մի շարք բանկերի գործունեության թույլտվությունները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նավթն էժանացել է

Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 66.14 դոլար:

«Հոնդան» փակելու է Անգլիայի Սվինդոն քաղաքի ավտոգործարանը

Ավտոմեքենաներ արտադրող «Հոնդա» ընկերությունը նախատեսում է 2022 թ.-ին փակել Մեծ Բրիտանիայի Սվինդոն քաղաքի իր գործարանը: Արդյունքում կկրճատվի 3500 աշխատատեղ: Այս մասին տեղեկացրել է BBC-ն: Ճապոնական ընկերությունն անցյալ տարի Սվինդոնում արտադրել է 160 000 ավտոմեքենա, որոնց 90 տոկոսն արտահանվել են ԵՄ երկրներ: Ընկերությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակն ասել է, որ […]

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

B4b.am-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ախատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ խոսել է առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։ Բիսլին նշել […]