Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ադրբեջանի քաղաքացին պարտքերի պատճառով ինքնահրկիզվել է բանկի մասնաճյուղի դիմաց

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

22:14 , 24 Մայիս 2017

Ադրբեջանում գործող Bank Respublika-ի մասնաճյուղերից մեկի առջև Բաքվի քաղաքացի Ռամիզ Մանաֆովը բանկին ունեցած պարտքերի պատճառով ինքնահրկիզվել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Meydan.tv-ի հաղորդմամբ` տղամարդը բանկից ընդհանուր առմամբ 165 հազար մանաթին համարժեք դոլար վարկ էր վերցրել:

Նախորդ ամիս բանկին ամսական վճարելու ենթակա գումարը կազմել է 1800 մանաթ, իսկ մանաթի արժեզրկումից հետո պարտքը վերահաշվարկվել և դարձել է 4 հազար մանաթ: Տղամարդը պարտքը վճարել էր, սակայն մանաթի հերթական արժեզրկման և վերահաշվարկի արդյունքում նորից բանկին պարտք էր մնացել:

Չկարողանալով վճարել պարտքը՝ Ադրբեջանի քաղաքացին ճարահատյալ մայիսի 24-ին ինքնահրկիզման է դիմել: Meydan.tv-ն տեղեկացնում է, որ բժիշկները տղամարդու վիճակը գնահատում են ծանր:

Վերջին տարիներին Ադրբեջանում ինքնասպանության փորձերի թիվը կտրուկ մեծացել է:

Ադրբեջանական հոգեբանների կարծիքով ինքնասպանությունների թվի մեծացման պատճառը կապված է նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացման հետ: Մասնավորապես, այդ երկրում ինքնասպանությունները հաճախակիացել են տնտեսական ճգնաժամի ֆոնին մարդկանց ունեցած վարկային պարտքերի պատճառով:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: