Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ադրբեջանի պետական պարտքը գերազանցել է ՀՆԱ-ի 35 տոկոսը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

22:01 , 12 Դեկտեմբեր 2016

Ադրբեջանի պետական պարտքը` կապված լրացուցիչ փոխառության եւ ազգային արժույթի արժեզրկման հետ շարունակում է մեծանալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի պետական պարտքը անցել է 35 տոկոսը: 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմել է 7 միլիարդ 651 մլն դոլար, ինչը հավասար է 13 մլրդ 336 մլն մանաթի: Վերջին 9 ամիսներին Ադրբեջանի արտաքին պարտքը աճել է 744 մլն դոլարով:

Ադրբեջանի արտաքին եւ ներքին պարտքը միասին կազմում են 20 մլրդ 633 մլն մանաթ:

Մինչեւ ընթացիկ տարվա վերջ Ադրբեջանում կանխատեսվել է 58,8 մլրդ մանաթի ՀՆԱ, եւ այս ցուցանիշի համաձայն` Ադրբեջանի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 35 տոկոսից ավելին:

Ադրբեջանի ազգային արժույթի նախորդ 3 ամսիներին համապատասխան արժեզրկվելու պարագայում Ադրբեջանի պետական պարտքը մինչեւ 2016 թվականի ավարտը կարող է անցնել այդ երկրի  ՀՆԱ-ի 40 տոկոսը:

Ադրբեջանում դեկտեմբերի 12-ին դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմել է 17,430 մանաթ:

Ադրբեջանի փորձագիտական շրջանակների կանխատեսումների համաձայն` Ադրբեջանում դոլարային իրարանցումը մինչեւ տարեվերջ կշարունակվի:

Կապված ադրբեջանական նավթի էժանացման հետ` անկում է ապրում նաև Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը, քանի որ այդ երկրում գործում է լողացող փոխարժեքի քաղաքականությունը, ինչը հարմարեցվում է նավթի գներին:

Մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները