Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ադրբեջանի կրախը. հանրապետության խոշորագույն բանկը դադարեցրել է վարկերի գծով վճարումները. Forbes

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

16:27 , 12 Մայիս 2017

Ադրբեջանի միջազգային բանկը,  որը երկրի խոշորագույն ֆինանսական կազմակերպությունն է, կրախի շեմին է հայտնվել երկրում արտարժույթի դեֆիցիտի և սուր արժութային ճգնաժամի հետևանքով, և դադարեցրել է արտաքին պարտքի գծով վճարումները: Այն կսկսի վարկատուների հետ բանակցությունները վարկերի վերակազմակերպման հարցով։ Այս մասին գրում է Forbes-ը։

Ադրբեջանի միջազգային բանկը մայիսի 10-ին բաց է թողել հիմնական պարտքի ու վարկի տոկոսների վճարումները, որը կազմում է մոտ 100 միլիոն դոլար, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: Պարտքի մի մասը (արտարժույթով), փոխարինվելու է Ադրբեջանի սուվերեն պարտատոմսերով, իսկ վերակազմակերպման առաջարկվող պլանը կդառնա պարտադիր, եթե այն հավանության արժանանա վարկատուների կողմից, որոնց բաժին է ընկնում գումարային արտահայտությամբ պարտքայնության 2/3-ը:

Բանկի` մինչև 2019 թվականը մարման ժամկետով պարտատոմսերի արժեքը նվազել է 15 տոկոսով, իսկ եկամտաբերությունն աճել է մինչև 14.188%:

Բանկը վճարումների դադարեցման մասին որոշումը որակել է որպես «ցավալի»: «Շտապ անհրաժեշտ են հետագա միջոցառումներ՝ ապահովելու Ադրբեջանի միջազգային բանկի երկարաժամկետ կենսունակությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հարկ է նշել, որ բանկը դուստրունի Ռուսաստանում՝ Ադրբեջանի միջազգային բանկ-Մոսկվան: 2002թ. հունվարին այն բացվել է Ադրբեջանի կառավարության աջակցությամբ ու նրան է պատկանել բանկի 100%-ը: Այն մտնում է ավանդների ապահովագրության համակարգի ու ակտիվների թվով թոփ-150-յակում է (24 միլիարդ ռուբլի): Ապրիլին բանկի հաշվեհամարներում եղել է կորպորատիվ հաճախորդների շուրջ 2.1 միլիարդ ռուբլի և մոտ 600 միլիոն ռուբլի ֆիզիկական անձանց միջոցներից:

Bloomberg-ի տվյալով՝ այս տարի նավթի գնի վերականգնումը այդքան էլ չի թեթևացրել Ադրբեջանի վիճակը, որը նավթարդյունաբերության ծավալներով մեծությամբ երրորդն է նախկին Խորհրդային Միությունում, որը անցած տարի պայքարում էր իր արժույթի համար՝ արդեն երկու արժեզրկման ենթարկվելով 2015թ.: «Ադրբեջանի միջազգային բանկի ֆինանսական կենսունակության վերականգնումը վճռորոշ նշանակություն ունի, որպեսզի բանկը կարողանա շարունակել տրամադրել կարևոր բանկային ծառայություններ Ադրբեջանի տնտեսությանը»,- ասված է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: