Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. ՀԱՊԿ մամուլի քարտուղար

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

17:17 , 02 Ապրիլ 2016

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «Интерфакс-АВН»-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Նա նշել է, որ Ադրբեջանական կողմի գործողություններն այս դեպքում տանում են դեպի հակամարտության սրում և կրկին ընդգծել՝ ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով:

Զայնետդինովը տեղեկացրել է, որ ՀԱՊԿ  քարտուղարությունը մշտական կապի մեջ է գտնվում Հայաստանի ղեկավարության, և մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

«Հանրապետության պաշտպանության նախարարից ստացել ենք սպառիչ տեղեկություններ զինված բախման մասին և կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի»,-ասել է նա:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: