Invalid username or password
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և հետաքննություն սկսել Արցախում «անօրինական տնտեսական գործունեության փաստով»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ու հետաքննություն սկսել Արցախում գործող Շվեյցարիայի, Բուլղարիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Ռումինիայի ընկերությունների նկատմամբ:
Հաղորդվում է, որ «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետաքննել է երկրի ԱԳՆ-ից ներկայացված նյութերը ադրբեջանական տարածքներում ապօրինի տնտեսական գործունեության մասին»:
Նշվում է, որ հետաքննության արդյունքներով պարզվել է, որ մի շարք ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ Haik Watch and Jewelry Co, Rodino Haskovo, Centro Ceibal, Deccan Gold Mines Ltd և Cosmote Romanian Mobile Telecommunications S.A ընկերությունների ղեկավարները 1999-2017թթ. բազմիցս «անօրինական կերպով հատել են Ադրբեջանի սահմանը՝ Հայաստանի տարածքով՝ որպես կազմակերպված խմբեր»՝ Արցախի քաղաքներում բացելով ձեռնարկություններ՝ «առանց Ադրբեջանի օրենքներով նախատեսված պետական գրանցման»:
Դրա հետ կապված՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների մասին գործերով քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել՝ համաձայն համապատասխան հոդվածների, սկսվել է հետաքննություն:
Դիտումներ 2502
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: