Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ադրբեջանը Տիգրան Խուդավերդյանի պատճառով կհրաժարվի աշխատել «Яндекс Տաքսիի» և Uber-ի հետ

Վերադարձ լուրերի բաժին

01:19 , 20 Հուլիս 2017

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Яндекс-ը և Uber-ը որոշում են կայացրել միավորել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան) օնլայն փոխադրումների բիզնեսները: Ընկերության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «Яндекс Տաքսին» և Uber-ը ստորագրել են բիզնեսների միավորման համաձայնագիր:

Միավորման արդյունքում կստեղծվի նոր ընկերություն, որը կգլխավորի «Яндекс Տաքսիի» գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:

Բացի այդ՝ նոր ընկերությանը կփոխանցվի նաև սննդի առաքման UberEATS ծառայությունը վերոնշյալ երկրներում: Գործարքի արդյունքում Яндекс-ը առաջին անգամ հնարավորություն կստանա դուրս գալ սննդի առաքման շուկա:
Ադրբեջանը չի համագործակցի NewCo ընկերության հետ, որը ստեղծվել է բեռնափոխադրումներ իրականացնող «Яндекс Տաքսիի» և Uber-ի ծառայությունների միավորման արդյունքում: Նորաստեղծ ընկերությունը ղեկավարելու է հայազգի Տիգրան Խուդավերդյանը, որը «Яндекс Տաքսիի» գլխավոր տնօրենն է:

Ադրբեջանական haqqin.az պորտալի հետ զրույցում Բաքվի տրանսպորտային գործակալության մամուլի ծառայության ղեկավար Մայիս Աղաևը, մեկնաբանելով Տիգրան Խուդավերդյանի նշանակումը, հայտարարել է, թե Ադրբեջանի քաղաքացիների համար առաջնային պետք է լինեն երկրի քաղաքական շահերը:

«Եթե ընկերությունը ղեկավարի Հայաստանի քաղաքացին կամ ազգությամբ հայ որևիցե անձ, ապա մենք վարորդներին «գերազանցության նշան» չենք տրամադրի, որը նախկինում թույլ էր տալիս աշխատել այդ ընկերությունների հետ»,- հայտարարել է Բաքվի տրանսպորտային գործակալության մամուլի ծառայության ղեկավարը:

Աղաևի խոսքով՝ իրենց գործակալությունը կոչ է անելու Ադրբեջանի բոլոր վարորդներին հրաժարվել այդ ընկերության հետ աշխատելուց:

Uber-ի ներդրումները նոր ընկերությունում կկազմեն 225 միլիոն դոլար, «Яндекс»-ինը՝ 100 միլիոն դոլար: Նոր ընկերության շուկայական արժեքը գնահատվում է 3.725 մլրդ դոլար:

Яндекс-ին կպատկանի ընկերության բաժնետոմսերի 59.3%-ը, իսկ Uber-ին՝ 36.6%-ը: Բաժնետոմսերի մնացած մասը՝ 4.1%-ը, կպատկանի ընկերության աշխատակիցներին:
Ենթադրվում է, որ նման միավորումը կավելացնի հասանելի ավտոմեքենաների թիվը, կկրճատի սպասելաժամանակը:

Ինչպես սպասվում է, գործարքը կփակվի 2017թ. IV եռամսյակում: Գործարքը հավանություն է ստացել Uber-ի և Яндекс-ի տնօրենների խորհրդի կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Թերսնվող Հայաստան. մոտ 450 հազար հոգու սննդակարգում 70%-ը հացն է և կարտոֆիլը

Օրական 2100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը 2016 թվականին եղել է 62.9%

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար

Որտեղից են փող ստանում հայերը

Հայաստանի տնային տնտեսությունների ամսական անվանական դրամական եկամուտները 1 շնչի հաշվով 2016 թվականին կազմել են 56 544 դրամ։