Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ադրբեջանը չի տիրապետում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների մասին անձնական տեղեկատվությանը». ՎՏԲ-Հայաստան Բանկ

Վերադարձ լուրերի բաժին

13:11 , 26 Հունվար 2016

Հայակական լրատվամիջոցներից մեկը վերջին շրջանում մի քանի նյութ է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետությունը տիրապետում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների մասին անձնական տեղեկատվությանը։ Նման եզրակացության համար հիմք էր ծառայել այն փաստը, որ «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ բաժնետոմսերի 3%-ը պատկանում է Ադրբեջանական նավթային ֆոնդին։ Լրատվամիջոցն ավելի հեռուն էր գնացել իր դատողություններում և նշել, որ ՎՏԲ բանկի վարկառուները կարող են մեղադրվել պետական դավաճանության մեջ։

ՎՏԲ-Հայաստան Բանկն այսօր տարածած իր պաշտոնական հաղորդագրության մեջ պաշտոնապես հերքել է այդ տեղեկատվությունը` հայտարարելով, որ այն «ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը և մոլորեցնում է հանրությանը»:

«Հաշվետվությունները, որոնք ՎՏԲ բանկը  ներկայացնում է բաժնետերերին և Վերահսկիչ խորհրդին, չեն պարունակում հաճախորդների  մասին (ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական) անձնական տվյալներ: Նմանատիպ տեղեկությունները խստորեն պահպանվում են՝ համաձայն բանկային գաղտնիքի մասին օրենսդրության պահանջներին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի սեփականատեր է հանդիսանւոմ «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ-ն, որի քվեարկող բաժնետոմսերի 60,9348%  պատկանում է Ռուսաստանի Դաշնությունը: ՎՏԲ-ի բաժնետեր են հանդիսանում նաև մասնավոր եւ ինստիտուցիոնալ ներդրողներ ողջ աշխարհից, այդ թվում` Եվրոպայից, Միացյալ Նահանգներից եւ Հայաստանից: Բանկը մշտապես աշխատում է քաղաքականությունից դուրս և որոշումներ ընդունելիս ղեկավարվում է բացառապես տնտեսական նպատակահարմարությունից ելնելով:

Ստեփանակերտ քաղաքում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ տվյալ մասնաճյուղի գործունեությունը կասեցվել է դեռևս 2008 թ.-ին: Ադրբեջանի նաֆթային ֆոնդը ՎՏԲ Բանկ ՀԲԸ-ի բաժնետեր է դարձել 2013 թ.-ին: Հետևաբար` այդ երկու իրադարձությունները միմյանց միջև չեն կարող ունենալ ոչ մի կապ: Մասնաճյուղի փակման մասին որոշումը ընդունվել է  “Արցախ” մասնաճյուղի ոչ շահութաբեր լինելու պատճառով: ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի բացման կամ փակման մասին որոշումները կայացվում են` ելնելով բացառապես տնտեսական նպատակահարմարությունից, այլ ոչ թե  քաղաքական դրդապատճառներից»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ պետական պարտքի կայունությունը

Հայաստանը գնահատվում է չափավոր ռիսկային ըստ պարտքի կայունության վերլուծության դասակարգման

Ինչի հաշվին է աճելու տնտեսությունը

Կառավարությունը համոզված է, որ կանխատեսվող աճերի պայմաններում տնտեսությունն իր պոտենցիալ մակարդակին կվերադառնա 2019թ.

Արտաքին առևտուրը՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին

2017 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4 մլրդ 367,5 մլն դոլար կամ 2,1 տրիլիոն դրամ։