Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ադրբեջանը կկրճատի նավթարդյունահանումը օրական 35 հազար բարելով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

10:01 , 13 Դեկտեմբեր 2016

 

Ադրբեջանը կկրճատի իր նավթարդյունահանումը օրական 35 հազար բարելով նախօրեին Վիեննայում կայացած որոշումից հետո, հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Շաբաթ օրը Վիեննայում կայացել էր ՕՊԵԿ-ի հանդիպում նավթարդյունահանող երկրների հետ, որոնք կազմակերպության անդամ չեն: ՕՊԵԿ-ում նոյեմբերին կայացած նիստում պայմանավորվել էին իրենց նավթարդյունահանումը կրճատել օրական 1.2 միլիոն բարելով՝ մինչև 32.5 միլիոն բարել:

Համաձայնագիրը ենթադրում է օրական 600 հազար բարել նավթի նավթարդյունահանման կրճատում նաև այն երկրների մոտ, որոնք չեն մտնում կազմակերպության մեջ:

«Ադրբեջանական կողմը հանդիպման արդյունքները համարում է դրական: Հանդիպմանը ներկա է եղել 11 երկիր, որոնք չեն մտնում ՕՊԵԿ-ի մեջ: Որոշում է կայացվել նավթարդյունահանումը կրճատել  օրական 558 հազար բարելով: Ադրբեջանի համար այդ ցուցանիշը կազմում է օրական 35 հազար բարել»,- Նատիգ Ալիևի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը