Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ադրբեջանը երկարաձգելու է նավթի արդյունահանման ծավալների նվազեցման պայմանագիրը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

21:55 , 19 Մայիս 2017

Վիեննայում մայիսի 23-ից 25-ը տեղի է ունենալու Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) նիստը, որին մասնակցելու են կազմակերպության անդամ և ոչ անդամ երկրներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Ադրբեջանի Էներգետիայի նախարար Նաթիգ Ալիևը այդ օրերին հանդիպելու է OPEC-ի գլխավոր քարտուղար Մոհամմադ Սանուսի և մոնիթորինգի հանձնաժողովի ղեկավար ալ-Մարզուքի հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվելու է նավթի արդյունահանման ծավալների նվազեցման պայմանագրի երկարաձգման հարցը:

Ադրբեջանը, որը ներկայումս իր նավթային քաղաքականությունը հարմարեցնում է OPEC-ի վարած քաղաքականությանը, պետք է նավթի արդյունահանումը շարունակի նվազեցված ծավալներով:

2017թ.-ի հունվարից սկսած Ադրբեջանը, հետևելով Նավթ արդյունահանող երկրների (OPEC) ծավալների նվազեցման պայմանագրին, սահմանել է օրական 793.3 հազար բարել արդյունահանման ծավալի սահմանաչափ: Արդյունահանվող նավթի 743,1 հազար բարելը կազմում է հում նավթը, իսկ 50,8-ը` կոնդենսատ:

Ադրբեջանից օրական արտահանվում է 617 հազար բարել հում նավթ, 50,8 հազար բարել` կոնդենսատ, 24,2 հազար բարել` տարբեր տեսակի նավթամթերքներ:

Պայմանագրին հետևելով` Ադրբեջանը մեկ օրում արդյունահանվող նավթի ծավալները նախկինի համեմատ կրճատել է 35 հազար բարելով:

Նախքան նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը Ադրբեջանում 2016-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 37 մլն 719 հազար 606 տոննա նավթ: Միջին օրական արտադրությունը կազմել է 829,1 հազար բարել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որոնք կլինեն աշխարհի 32 խոշորագույն տնտեսությունները՝ 2050 թվականին. PwC

PwC-ն 2050 թվականի վարկանիշը կազմել է՝ համեմատելով երկրների կանխատեսվող ՀՆԱ-ները ըստ գնողունակության պարիտետի

Թուրքիան 2 միլիարդ դոլար Է կորցրել Ռուսաստանին լոլիկի մատակարարումների արգելքից

Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին օգոստոսի 9-ին հայտարարել Է, որ Անկարան հարկադրված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել

Ադրբեջանում բանկային հատվածի շահույթը նվազել է ավելի քան 52 տոկոսով

Ադրբեջանի բանկային հատվածի եկամուտները՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների և պահանջարկի անկմամբ, ազգային արժույթի արժեզրկմամբ և երկրում առաջացած ճգնաժամով, զգալիորեն նվազել են