Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ադրբեջանական մանաթը լողալ չգիտեր

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

14:51 , 21 Դեկտեմբեր 2015

Ադրբեջանի Կենտրոնական բանկը այսօր բաց է թողել երկրի ազգային արժույթը՝ մանաթը, թույլ տալով, որ այն անցնի լողացող փոխարժեքի։ Այսինքն՝ մանաթի փոխարժեքը այսուհետ պետք է որոշվի շուկայական օրենքներով։  Ինչպես գրում է RBC.ru-ն, որոշումը պաշտոնապես հիմնավորվում է այն հանգամանքով, որ գործընկեր երկրների ազգային արժույթները թուլացել են։

«Որոշման համաձայն՝ մանաթի փոխարժեքը ձևավորվելու է գլխավորապես հիմնարար գործոնների ազդեցությամբ, որոնք որոշում են արժութային շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը։ ԿԲ մասնակցությունը արժութային շուկայում այսուհետ իրականացվելու է այս ռեժիմին համապատասխան», — ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ԿԲ-ն նաև պարզաբանել է, որ որոշումը պայմանավորված է էներգակիրների շուկայում ավելցուկային առաջարկով և նավթ սպառող երկրների տնտեսական աճի տեմպերի թուլացմամբ։ Այս տարվա փետրվարին մանաթի փոխարժեքը համապատասխանեցվեց նավթի գնի 50-55 դոլար մակարդակին, սակայն նավթի գների հետագա անկումը շարունակել է մեծացնել ճնշումը մանաթի փոխարժեքի վրա և այն կրկին ճշգրտելու անհրաժեշտություն առաջացրել։

Որոշումից անմիջապես հետո մանաթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 47%-ով (1 դոլարն այս պահին արժե մոտ 1.55 մանաթ):

Իսկ Brent նավթի գինը նվազել է՝ հասնելով 1 բարելի դիմաց 36,2 դոլար նշագծին, ինչը 2004 թվականից ի վեր նվազագույն գինն է:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի գազային «ընկերությունը» Ռուսաստանի հետ

Թուրքիան, գրեթե ամբողջությամբ, հրաժարվել է ռուսական գազից:

ԵՏՀ-ն քննարկել է «Վերին Լարսով» Հայաստանից ապրանքների մաքսային հսկողության հարցերը

Առաջարկվում է նաև միջոցառումները բաժանել ըստ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ փուլերի:

Պարենային մթերքների գնային ինդեքսը հուլիսին աճել է

Կարագի և պանրի նկատմամբ պահանջարկը ևս ավելացել է, սակայն մնում է ցածր նախահամաճարակային մակարդակից։ Շաքարավազի գները բարձրացել են 1,4 տոկոսով։