Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ադրբեջանական խնձորի ներկրման դեպքով հարուցվել է քրգործ. ՊԵԿ-ը չարաշահումներ է թույլ տվել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

19:03 , 02 Մայիս 2017

Պետական եկամուտների կոմիտեն տեղական շուկայի տարբեր վաճառակետերում, այդ թվում սուպերմարկետներում եւ ՍԱՊԾ-ի տրամադրած այլ հասցեներում, ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու դեպքի մանրամասները ճշտելու նպատակով իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Ինչպես հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք, ովքեր առեւտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են սահմանը, մաքսային ձեւակերպումներից խուսափելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության որոշ աշխատակիցների կաշառք տալու միջոցով ակնհայտ առեւտրային քանակ հանդիսացող գյուղմթերքը ներկրել են հանրապետություն:

ՊԵԿ աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի՝ կաշառք ստանալու հատկանիշներով: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաեւ մի շարք քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստերի վերաբերյալ, որոնց հիման վրա Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով եւս հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար: ՊԵԿ նախագահի հանձնարարականով սահմանային բոլոր անցակետերում խիստ հսկողություն է իրականացվում նմանատիպ երեւույթները բացառելու նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Բուհերին խնդրել ենք ուսման վարձերը չբարձրացնել». Լևոն Մկրտչյան

Հայաստանում այս տարի դիմորդների թիվը նվազել է 1500-ով։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարն այդ ամենը մեկնաբանել է կրթության ոլորտում փոփոխություններով

Մարտական հերթապահություն իրականացնել ցանկացող նորակոչիկները ծառայության ավարտին կստանան 5 մլն դրամ. ՊՆ-ն քննարկման է դնում «ԵՍ ԵՄ» ծրագիրը

Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է հատուկ առաջարկ՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է վարկավորման հատուկ առաջարկ, որի շրջանակներում ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կստանան մի շարք արտոնություններ