Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ադամանդի վերամշակումը Հայաստանում (գծապատկեր)

Վերադարձ լուրերի բաժին

20:36 , 30 Հուլիս 2019

2000-ականների սկզբին ադամանդագործությունը Հայաստանում վերելք էր ապրում՝ 2002թ-ին հասել էր ավելի քան 361 հազ․ կարատի, իսկ արդյունաբերական անձնակազմի քանակը՝ 3000-ի:

Ինչպես գրում է Modex-ը, Հայաստանում գործունեություն էին ծավալում ոլորտի այնպիսի համաշխարհային հսկաներ ինչպիսիք են՝ Tache-ն, Rosy Blue-ն, Lev Levaev Diamnonds-ը։

diamond

2002թ-ին Հայաստանի արտահանման կառուցվածքում ադամանդի մասնաբաժինը եղել է շուրջ՝ 37.5%, համեմատության համար կոնյակինը եղել է 8.5%, պղնձի խտանյութինը՝ 2.5%: Այսինքն, միայն Նոր Հաճն քաղաքը և հարակից փոքր բնակավայրերը ապահովում էին ՀՀ արտահանման մոտ 30%-ը։

Ի թիվս այլ պատճառների ադամանդագործության անկման պատճառներից են եղել նաև՝

– 2002թ-ին ALROSА-ի կողմից նպաստավոր պայմաններով ադամանդի հումքի (ալմաստի) մատակարարման դադարեցումը,

– 2007թ-ին ՌԴ-ի կողմից tolling-ային գործարքների արգելումը,

– Դրամի արժևորումը, որի արդյունքում տեղական աշխատուժը թանկացավ։

Ինչպես տեսնուք եք գծապատկերում, 2015 թվականից սկսած այս ոլորտը սկսեց աստիճանաբար վերակենդանալ։ 2018 թվականին Հայաստանում վերամշակվել է 229 հազար կարատ ադամանդ, ինչը գերազանցել է 2005 թվականի ցուցանիշը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Նա չկարողացավ տանել անաչառ արբիտրի դերը». Տիգրան Ավինյանի պատասխանը Արթուր Գրիգորյանինն

Աշխատանքային էթիկան այսքան ժամանակ թույլ չի տվել խոսել առկա բազմաթիվ բացթողումների մասին, սակայն թերևս այսօր կբերեմ միայն մի օրինակ՝ ցույց տալու համար այն անհեթեթ իրավիճակը, որի մեջ մենք հայտնվում էին պարբերաբար պարոն Գրիգորյանի բուռն գործունեության շնորհիվ:

«WCIT 2019»-ը հայտարարում է կամավորական շարժման մեկնարկի մասին

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։