Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ադամանդե» համագործակցություն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

23:00 , 26 Հոկտեմբեր 2016

Հոկտեմբերի 26-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի պետական գանձարանի ղեկավար Անդրեյ Յուրինի և ալմաստի արդյունահանմամբ զբաղվող ռուսական խոշորագույն ԱԼՌՈՍԱ ընկերության նախագահ Անդրեյ Ժարկովի հետ: Քննարկվել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Նախարար Կարայանը նշել է, որ մեր երկրում ադամանդագործության զարգացման մեծ ներուժ կա և Հայաստանի կառավարությունը կարևորում է ոլորտի առաջխաղացումը որպես տնտեսության գերակա ուղղություններից մեկը, ինչը նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության խորացման մեծ հնարավորություններ է բացում: Նախարարը ներկայացրել է ոլորտում նախատեսվող բարեփոխումները, որոնք բարենպաստ միջավայր կստեղծեն ՀՀ-ում գործող ընկերությունների համար:

Անդրեյ Ժարկովն, իր հերթին, ներկայացրել է ԱԼՌՈՍԱ-ի և հումքի վերամշակմամբ զբաղվող հայկական ընկերությունների հետ աշխատանքը, նշել, որ 9 ամիսների կտրվածքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը ոլորտում նկատելի է և առաջիկայում էլ շարունակելու են փոխգործակցության ընդլայնմանը միտված գործունեությունը:

Հանդիպմանը անդրադարձ է եղել մի շարք խնդիրների, պետություն-մասնավոր հատված փոխգործակցության, ոլորտում առկա մրցակցային հարցերին:

Կողմերը գոհունակությամբ նշել են համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքների մասին և վերահաստատել համագործակցության զարգացմանը միտված հանձնառությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խաղողի մթերման գործընթացը կվերահսկենք բջջային հավելվածի միջոցով. Քերոբյան

«Սա շատ կարևոր ծրագիր եմ համարում, որը ունի շղթայական էֆեկտ մինչև խաղողագործություն ու գյուղատնտեսության զարգացում»,- նշեց նախարարը:

Հայաստանի տնտեսությունը մտնում է վերականգնման փուլ

Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ընթացքում:

Վարկի և լիզինգի զրո տոկոսադրույքը դրական ազդեցություն է ունեցել գյուղարտադրանքի ցուցանիշի վրա. Քերոբյան

ՀՀ Կառավարության նիստում ընդունվեց վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ սահմանելու մասին որոշումը: