Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ագրոլիզինգի շահավետ պայմաններ՝ Կոնվերս բանկում

Վերադարձ լուրերի բաժին

12:47 , 02 Նոյեմբեր 2018

Կոնվերս Բանկը սկսել է  «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ Լիզինգի պետական աջակցության ծրագրի» շրջանակներում վարկավորումը: Այս տարվա ընթացքում սա գյուղատնտեսության ոլորտում  պետական սուբսիդավորմամբ  իրականացվող երրորդ ծրագիրն է, որին միացել է Կոնվերս Բանկը:

«Ծրագրի շրջանակներում վարկավորումն իրականացվում է ՀՀ  դրամով՝ մինչև 8 տարի մարման ժամկետով:  Վարկավորման տարեկան  առավելագույնը տոկոսադրույքը 11 տոկոս է, որից 7-ը սուբսիդավորում է պետությունը: Այնպես որ, շահառուների համար տոկոսադրույքը կազմում է ընդամենը 4 տոկոս», – ասել են Բանկում:

Այս ծրագրի շրջանակներում վարկային միջոցները կարող են ուղղվել  գյուղատնտեսության տարբեր ոլորտների՝ այդ թվում անասնաբուծության, բուսաբուծության (այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն), սառնարանային տնտեսության (այդ թվում՝ կաթի մթերման կայաններ), սպանդանոցային, ագրովերամշակող  արդյունաբերության համար գյուղսարքավորումների ձեռքբերմանը:

Նշենք, որ  Կոնվերս Բանկը  մասնակցում է նաև «ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրին» և «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին»,  ինչպես նաև վարկավորում է իրականացնում սեփական ռեսուրսներով:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ տարեսկզբի համեմատ,  Բանկի գյուղվարկավորման ընդհանուր պորտֆելն աճել է 51 տոկոսով և կազմում է շուրջ 9,6 մլրդ դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: