Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԳԼՃԿ-ների ոլորտը մրցակցային է

Վերադարձ լուրերի բաժին

22:28 , 04 Փետրվար 2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամփոփել և հրապարակել է սեղմված գազի շուկայի ուսումնասիրության արդյունքները: Այդ մասին հայտնել է հանձնաժողովի լրատվական ծառայությունը: Հիմնական նպատակը եղել է ստանալ այդ ապրանքային շուկայի արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը հաշվետու ժամանակահատվածի համար, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչնդոտները և ներկայացնել լուծման ուղիներ մրցակցային միջավայրը բարելավելու նպատակով։

Հանձնաժողովն արձանագրել է, որ սեղմված գազի իրացումը ՀՀ-ում իրականացվում է 2 փուլով՝ մեծածախ վաճառք, որն իրականացվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցով և հանդիսանում է բնական մենաշնորհ: Մանրածախ վաճառք, որն իրականացնում է 344 տնտեսվարող սուբյեկտ, որոնք շահագործում են 357 ավտոգազալիցքավորման ճնշակայան (ԱԳԼՃԿ):

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱԳԼՃԿ-ների ոլորտ մուտք գործելու և գործունեություն իրականացնելու օրենսդրական խոչընդոտներ չկան: Սպառողների, ինչպես նաև ԱԳԼՃԿ-ների շահերի պաշտպանության տեսանկյունից խնդիր է նաև այլընտրանքային լաբորատորիայի բացակայությունը: Երևանում և Հայաստանի մարզերում գործող ԱԳԼՃԿ-ների գործունեության ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ Երևանում խորանարդ մետրից կիլոգրամի անցման դեպքում որոշ տնտեսվարող սուբյեկտներ վարել են միանման գնային քաղաքականություն այն դեպքում, երբ վերջիններս ունեցել են իրարից տարբերվող ինքնարժեք կազմող ծախսային բաղադրիչներ: «Տնտեսվարող սուբյեկտների կողմից 1 կգ գազի իրացման նույն գնի կիրառումը կարող է ենթադրել տնտեսվարող սուբյեկտների միջև առկա գնային հնարավոր համաձայնեցման մասին»,- նշված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մարզերում գործող ԱԳԼՃԿ-ների գործունեության ուսումնասիրության արդյունքները կարող են վկայել 2 խումբ խնդիրների մասին: Նախ՝ որոշ մարզերում տնտեսվարողները վարում են միանման գնային քաղաքականություն և երկրորդ՝ որոշ մարզերում սեղմված գազը երբեմն իրացվում է էական ցածր գներով, ինչը կարող է որոշակի ռիսկեր պարունակել: Սակայն հաշվի առնելով, որ ոլորտում չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ՝ հանձնաժողովն առավել խորը ուսումնասիրություն չի իրականացրել:

Երևանում և մարզերում խորանարդ մետրով վաճառքի ժամանակ որոշ տնտեսվարող սուբյեկտներ ունեցել են բացասական շահութաբերություն, որը հետագայում` կիլոգրամի անցնելիս, հիմնականում փոխվել է: «Նշված երևույթը կարող է վկայել խորանարդ մետրով իրացման ժամանակ որոշ գազալցակայաններում առկա ստվերային շրջանառության մասին»,- նկատել է ՏՄՊՊՀ-ն:

Ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են նաև համապատասխան իրավասու այլ գերատեսչություններին: Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎԶԵԲ-ը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքին

Գվինդաձեն պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՎԶԵԲ-ի հետաքրքրությունների շրջանակում գտնվող արտադրության, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, ծառայությունների մատուցման, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտների մասով, տրամադրել ծրագրային և ոլորտային գաղափարներ:

Ինչպե՞ս է գործել հայտնաբերված ֆինանսական բուրգը

Ցանցային մարկետինգի սկզբունքով գործող ֆինանսական բուրգի գործունեության նրբությունները՝ հոդվածում:

Այսուհետև ավտոպատահարները հնարավոր է գրանցել նաև բջջային հավելվածով

Մինչև 100 000 դրամ գույքային պահանջով պատահարների համար ստեղծվել է «ASWA» բջջային հավելվածը: Այն հասանելի է iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերի համար: Ավելին՝ հոդվածում: