Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԱՀ հետաձգման և մաքսատուրքից ազատման արտոնությունների շնորհիվ 2 տարում ներդրումներն աճել են 212%-ով

Վերադարձ լուրերի բաժին

12:51 , 09 Սեպտեմբեր 2019

ԱԱՀ հետաձգման և մաքսատուրքից ազատման արտոնությունների շնորհիվ երկու տարում ներդրումների աճը կազմել է 212 տոկոս, կամ 3 անգամ, ակնկալվող աշխատատեղերը աճել են 1263-ով կամ 60.6 տոկոս։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 12 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 34.9 մլրդ դրամ ներդրումային ծրագիր եւ ստեղծել 813 աշխատատեղ։ Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տվել 19 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 44.6 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 1271 աշխատատեղ։

2019 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 9 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 95.5 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 969 աշխատատեղ։ Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տվել 40 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 153 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 2378 աշխատատեղ։ Այսպիսով՝ երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմել է 212 տոկոս, կամ 3 անգամ, ակնկալվող աշխատատեղերը աճել են 1263-ով կամ 60.6 տոկոս»,- գրել է վարչապետը։

Nerdrumner_Investments

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրը կին գործարար է

Ռիտա Մարտիրոսյանը քաղաքից գյուղ տեղափոխվելով՝ հիմնել է բուսական թեյերի արտադրություն:

«Հայաստանը լինելու է բարեկեցիկ երկիր»,- Նիկոլ Փաշինյան

Վարչապետը հանձնել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակները:

Ժամանակն է տուն գալու

Արմեն Սարգսյանը կոչ արեց բոլոր հայերին վերադառնալ հայրենիք: