Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԱԾ պետն առաջիկա օրերին ապօրինի հարստացումների նոր բացահայտումներ է խոստանում

Վերադարձ լուրերի բաժին

13:20 , 28 Մայիս 2018

Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետ Արթուր Վանեցյանը մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ բոլոր ապօրինի հարստացածները և առհասարակ օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վանեցյանն ասել է, որ ԱԱԾ նոր բացահայտումները կլինեն առաջիկա օրերին:

«Քայլերը լինելու են մշտապես, հետևողական: Մենք փոխել ենք մեր աշխատաոճը և հրապարակային ենք աշխատում: Առաջիկա օրերին կտեսնեք շատ-շատ բացահայտումներ, որոնք լինելու են շարունակական»,-հավելել է ԱԱԾ պետը:

Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է աշխատանք՝ կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ։ Մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասել էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոստանալով կարճ ժամանակում հասարակությանն ականատես դարձնել խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց հայտնաբերման և օրենքի ուժով պատասխանատվության ենթարկման:

Նա ընդգծել էր, որ ապօրինի հարստացած մարդիկ պետք է վերադարձնեն գումարները պետական բյուջե: ԱԱԾ տնօրենը նաև հայտարարել է, որ ներքաղաքական փոփոխություններից հետո ավանդականորեն կոռումպացված համարվող հիմնարկներն ամբողջությամբ դադարեցրել են հակաօրինական գործունեությունը` մանրամասնելով, որ խոսքը մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ստորաբաժանումների մասին է: Նրա խոսքով՝ Հայաստանում մոտ 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված է կազմակերպություն, որն իրականացնում է տնեսական գործունեություն և չի վճարում հարկեր: Նրանք տեղյակ չեն, ծանր սոցիալական վիճակում գտնվող մարդիկ են, որոնցից անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել են անհատ ձեռնարկություններ, ՍՊԸ-ներ և այլն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: