Invalid username or password
Հեղինակային բլոգի նյութերը խմբագրվո՞ւմ են
Ոչ։ Դրանք սրբագրվում են՝ վրիպակներն ու տառասխալները բացառելու համար։
Ամենակարևոր պայմանը անձնական վիրավորանքի բացակայությունն է։ Կմերժվեն նաև այն հոդվածները, որոնցում ակնհայտ գովազդվում է այս կամ այն անձը (կազմակերպությունը կամ ապրանքանիշը), կամ հակառակը՝ ակնհայտ կերպով ոտնահարվում են այս կամ այն անձի (կազմակերպության կամ ապրանքանիշի) շահերը։
Մնացած դեպքերում հեղինակն ազատ է իր տեսակետներն արտահայտելու հարցում և ինքն էլ պատասխանատու է իր արտահայտած մտքերի համար։
Ո՞վ կարող է հանդես գալ հեղինակային բլոգում
Ցանկացած մասնագետ, ով գտնում է, որ ասելիք ունի։ Դրա համար հարկավոր է էլեկտրոնային նամակով ([email protected]) մեզ գրել թղթակցելու ցանկության մասին` ուղարկելով հակիրճ կենսագրական և կոնտակտային տվյալներ։ Մենք շատ կարճ ժամանակում կապ կհաստատենք ձեզ հետ։
Ինչո՞ւ B4B
B4B-ն բառախաղ է՝ Business for Business (բիզնեսը՝ բիզնեսի համար): Այսինքն, սա մի ռեսուրս է, որը ոչ միայն ինքն է օգտակար բիզնեսին, այլև հնարավորություն է տալիս տարբեր բիզնեսներին մրցակցելով հանդերձ՝ օգտակար լինել մեկը մյուսին։
Կայքում միայն տնտեսակա՞ն լուրեր են
Հիմնականում այո։ Մենք լուսաբանում ենք տնտեսությանը և բիզնեսին վերաբերող թեմաները։ Քաղաքական և այլ ոլորտների իրադարձություններին անդրադառնում ենք այնքանով, որքանով որ դրանք առնչվում են տնտեսությանը։
Ի՞նչ է B4B.am-ը` լրատվամիջո՞ց
Նաև լրատվամիջոց։ B4B.am-ը ունի լրատվության բաժին, որտեղ տեղադրվում են լուրեր, հոդվածներ և հարցազրույցներ։ Սակայն լրատվությունը B4B-ի սպեկտրի փոքր մասն է։ Մենք առաջարկում ենք նաև վերլուծություններ, ցուցանիշներ և օնլայն գործիքներ՝ վերլուծությունների համար։ Այսինքն՝ B4B.am-ը լրատվական-վերլուծական-տեղեկատվական կայք է՝ տնտեսական ուղղվածությամբ։