Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարցեր փորձագետներին

Որքա՞ն է այսօր եկամտային հարկի դրույքաչափը։

Արմեն Ղազարյան

Եկամտային հարկը այսօր գործող օրենսդրությամբ ունի պրոգրեսիվ դրույքաչափ։ Այսինքն՝ որքան բարձր է ձեր եկամուտը, այնքան բարձր է նաև դրույքաչափը։

 

Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ հաստատված են հետևյալ դրույքաչափերը։

Մինչև 120 000 դրամ գրանցված աշխատավարձի դեպքում եկամտային հարկը հավասար է հարկվող եկամտի 24.4%: 

120 000 – 2 000 000 դրամ գրանցված աշխատավարձի դեպքում եկամտային հարկը հավասար է 29 280 դրամին գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26%: 

2 000 000 դրամից ավելի գրանցվածաշխատավարձի դեպքում եկամտայի հարկը հավասար է 518 080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36%:

Ձեր զուտ աշխատավարձն ու վճարվելիք հարկերը հետությամբ կարող եք հաշվել մեր աշխատավարձի հաշվիչի օգնությամբ։

 

Կարո՞ղ եմ ապահովագրել կյանքս։

Վազգեն Ասատրյան

Տեսականորեն, այո, կարող եք։ Սակայն ոչ Հայաստանում։ ՀՀ օրենսդրությամբ Հայաստանում կյանքի ապահովագրություն նախատեսված չէ։

Եթե ունեք բանկային ծառայություններին, հարկերին, ապահովագրական գործընթացներին և այլ ոլորտներին առնչվող հարցեր, ուղարկեք մեզ։ Մեր փորձագետները հնարավորինս կարճ ժամկետում կպատասխանեն Ձեզ հուզող հարցերին։

ՄԵՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ

Վազգեն Ասատրյան

Ապահովագրական գործի մասնագետ

Արմեն Ղազարյան

Ֆինանսական ոլորտի մասնագետ